https://arm.sputniknews.ru/20260728/amnn-tujl-chi-talis-harvatsel-irani-energetik-objektnerin-israjeli-pn-ghekavar-105147078.html
ԱՄՆ–ն թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին. Իսրայելի ՊՆ ղեկավար
ԱՄՆ–ն թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին. Իսրայելի ՊՆ ղեկավար
Sputnik Արմենիա
Իսրայելցի նախարարը հաստատել է ԻԻՀ-ի էներգետիկ օբյեկտներին հավածելու Թել Ավիվի ձգտումը։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T16:00+0400
2026-07-28T16:00+0400
2026-07-28T16:00+0400
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_0:0:1600:901_1920x0_80_0_0_a30d8be10a2d17266c4d2a7fcf3ef780.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Միացյալ Նահանգները Իսրայելին թույլտվություն չեն տալիս հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։Իսրայելի ՊՆ ղեկավարը կրկին ընդգծել է, որ եթե Իրանը հարձակվի, հզոր պատասխան կստանա։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0ec33d2092ce5c3c07c8db13acda3273.jpg.webp
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
Իսրայելցի նախարարը հաստատել է ԻԻՀ-ի էներգետիկ օբյեկտներին հավածելու Թել Ավիվի ձգտումը։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Միացյալ Նահանգները Իսրայելին թույլտվություն չեն տալիս հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Մենք շատ ենք ցանկանում հարձակվել Իրանի էներգետիկ օբյեկտների վրա։ Ներկայում ԱՄՆ-ն դրա թույլտվությունը չի տալիս՝ ելնելով նրանից, որ Իրանը կարող է հարված հասցնել հարևան երկրներին՝ հրահրելով նավթային ճգնաժամ»,- իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Կացը։
Իսրայելի ՊՆ ղեկավարը կրկին ընդգծել է, որ եթե Իրանը հարձակվի, հզոր պատասխան կստանա։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։