2 ըմբիշ Բաքվում ընթացող Մ-17 Աշխարհի առաջնությանը նվաճել են քառորդ եզրափակչի ուղեգիր (ՎԻԴԵՈ)

Բաքվում շարունակվում է Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Բաքվում շարունակվում է Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը:


51 կգ քաշային Գևորգ Հարությունյանը մեկնարկում ժամանակից շուտ առավելության հասավ հունգարացի մրցակցի նկատմամբ ու նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։


71 կգ քաշային Ջանես Նազարյանը 1/8 եզրափակչում ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին ու նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։


Նշենք, որ Բաքվում ընթացող Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանն այսօր գորգ դուրս կգան նաև հետևյալ ըմբիշները։


-45 կգ Վազգեն Վարդանյան


-60 կգ Արտուշ Պետրոսյան


-92 կգ Ալեքսան Շալջյան




Leave a comment