Թեհրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից իրանական նավթատարների նկատմամբ սպառնալիքների մասին

Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է, որ վերջին երեք օրերի ընթացքում ԱՄՆ-ը սպառնալիքներ է հնչեցրել իրանական առևտրային նավերի և նավթատար տանկերների հասցեին՝ փորձելով Իրանի առափնյա և տարածքային ջրերում սահմանել, ինչպես Թեհրանում են պնդում, «ապօրինի ծովային շրջափակում»։

Շտաբի հայտարարության համաձայն՝ նման շրջափակում իրականացնելու ցանկացած փորձ կդիտարկվի որպես տարածաշրջանում ռազմական գործողությունների ընդլայնում։

Միաժամանակ նշվում է, որ Իրանի զինված ուժերը «անպատասխան չեն թողնի ԱՄՆ զինված ուժերի կողմից հնչեցված որևէ սպառնալիք կամ ագրեսիայի դրսևորում» և, անհրաժեշտության դեպքում, կձեռնարկեն համարժեք պատասխան գործողություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment