Ի՞նչ կարդալ ամռանը. «Հրաշագործ մանչուկը» նոր գիրք երեխաների համար
Հատկապես ամռանը երեխաներին հորդորում են շատ գիրք կարդալ, արդեն իսկ ծանոթ գրքերի կողքին կա նորը` «Հրաշագործ մանչուկը», որը ամերիկաբնակ պարուսույց, «Արայի դանս շոու»-ի և «Դեմք շոու»-ի հիմնադիր Կարո Կիրակոսյանի առաջին գիրքն է, որը ներկայացվեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։
Շնորհանդեսի ընթացքում հեղինակը պատմել է, որ ստեղծագործության գլխավոր հերոսներն իրական մարդիկ են՝ իր թոռները։
«Ամեն ինչ շատ ինքնաբուխ է ստացվել։ 1992 թվականից բնակվում եմ Միացյալ Նահանգներում։ Թոռներս հայերեն ոչ լիարժեք են հասկանում և խոսում։ Նրանց հեքիաթներ էի կարդում, ու հենց այդ ժամանակ էլ ծնվեց սեփական հեքիաթ գրելու գաղափարը, որպեսզի այն նրանց համար առավել հետաքրքիր լինի։ Արդյունքում՝ բոլոր հերոսները հենց իմ թոռները դարձան. նույնիսկ շունը մերն է։ Երբ ավարտեցի ու նրանց համար կարդացի, նրանք իրենց գտան հեքիաթի էջերում։ Վերջերս թոռնիկներս Երևանում էին։ Մի օր զանգահարեցի տուն, ասացին՝ Սոֆին և Լիլին Սովետաշենում են։ Պարզվեց՝ այնտեղ կենդանիների խնամքի հատուկ տարածք կա, որտեղ նրանք ժամանակ են անցկացնում կենդանիների հետ։ Հենց նրանց բնավորությունն էլ փոխանցել եմ հեքիաթի հերոսներին»,- պատմել է հեղինակը։
Կարո Կիրակոսյանը նշեց, որ գրքի հիման վրա իր ընկերներից մեկն արդեն բեմադրել է տիկնիկային ներկայացում, որն այսօր մեծ սեր և հետաքրքրություն է վայելում փոքրիկ հանդիսատեսի շրջանում։
«Հրաշագործ մանչուկը» պատմում է բարության, հավատարմության, ներողամտության և կենդանիների հանդեպ սիրո մասին։ Հեղինակի խոսքով՝ գրքի հիմնական ուղերձն այն է, որ մարդուն տրված շնորհը պետք է ծառայեցվի միայն բարի նպատակների։
«Որքան էլ մարդը բարի սիրտ չունենա, ճիշտ խոսքով կարելի է նրան բերել ճիշտ ճանապարհի։ Գրքում կարմիր թելով անցնում է այն միտքը, որ եթե Աստծուց շնորհ ես ստացել, այն պետք է օգտագործես բարի գործերի համար, որովհետև չարին չարով պատասխանելը միայն նոր չար է ծնում»,- ընդգծել է նա։
«Հրաշագործ մանչուկը» նախատեսված հեքիաթաշարի առաջին գիրքն է։ Հեղինակը հայտնել է, որ շարքի մյուս ստեղծագործություններն արդեն գրված են և սպասում են հրատարակությանը։ Ընթերցողներին սպասում են ևս յոթ նոր հեքիաթներ, իսկ արդեն օգոստոսին լույս կտեսնի հաջորդ գիրքը՝ «Այլմոլորակային Զուզուն»։
«Հեքիաթները միմյանց հետ փոխկապակցված չեն․ դրանք առանձին, ինքնուրույն պատմություններ են։ Սակայն բոլորի հիմքում մեր հայկական ինքնությունն ու ազգային կոդն են, որոնք փորձել եմ փոխանցել երեխաներին՝ հետաքրքիր ու հասանելի ձևով»,– նշել է Կարո Կիրակոսյանը։
Խոսելով գրքի հետագա ծրագրերի մասին՝ Կարո Կիրակոսյանը չի բացառել, որ ընթերցողների ջերմ ընդունելության դեպքում այն կարող է թարգմանվել և հրատարակվել նաև այլ լեզուներով։
«Եթե գիրքը սիրվի, ապա հետագայում չենք նոր փորձառություն է։ Մինչ այժմ բազմաթիվ շոուներ եմ կազմակերպել, ֆիլմեր պրոդյուսերի դերում եմ հանդես եկել, բեմադրել ներկայացումներ, սակայն մանկական գրականությունն ինձ համար բոլորովին նոր աշխարհ է»,- ասել է նա։
Շնորհանդեսի ընթացքում հյուրերին անակնկալ է մատուցել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը՝ ընթերցելով հեքիաթից մի հատված։ Նա պատմել է, որ այնքան է հավանել ստեղծագործությունը, որ որոշել է այն ձայնագրել նաև աուդիոգրքի ձևաչափով, որպեսզի այն հասանելի լինի նաև դեռևս կարդալ չիմացող երեխաներին։
Հավելենք, որ Կարո Կիրակոսյանի որդիներն են ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը, ով հայտնի է «Սևազգեստ կանայք», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած-մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով», «Մոլորվածը» և այլ ֆիլմերով, ինչպես նաև պարող, պարուսույց Միհրան Կիրակոսյանը։ բացառում, որ այն կարող է լույս տեսնել նաև այլ լեզուներով։ Ինձ համար այս ամենը