Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն ու դրան հաջորդած տեղեկատվական փոխանակումները ցույց են տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ դրանք խորանալու միտումներ ունեն։

Եթե հայաստանյան իշխանություններն առճակատման գնալու որոշումը փորձում են քողարկված իրացնել, Մոսկվան ուղիղ սրում է խաղը:

Երկու բան ակնհայտ է. Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ:

Եվ երկրորդ. ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու:

Ի թիվս այլ անհանգստությունների և բազմաթիվ սպառնալիքների՝ խնդրահարույց է այն հանգամանքը, որ կոպիտ դիմակայության հետևանքով, համենայնդեպս մինչև հիմա, սովորական քաղաքացիներն են տուժում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment