Պենտագոնն Ուկրաինային 400 միլիոն դոլարի ռազմական օգնության բաշխումը կձգձգի․ Reuters

ԱՄՆ պատերազմի նախարարությունը կձգձգի Ուկրաինային 400 միլիոն դոլարի ռազմական օգնության բաշխումը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարության կողմից 2026 թվականի ֆինանսական տարվա մայիսին ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղարկված նամակին։

Պենտագոնը տեղեկացրել է Կոնգրեսին, որ չի պլանավորում Ուկրաինային հատկացված 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունն ամբողջությամբ ծախսել մինչև 2029 թվականի ֆինանսական տարին։ «Թրամփի վարչակազմը Կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ չի ավարտի Ուկրաինայի համար Կոնգրեսի կողմից հատկացված 400 միլիոն դոլարի օգնության ծախսը մինչև 2029 թվականի ֆինանսական տարին, չնայած Կիեւի համար անհրաժեշտ զենքի կրիտիկական պակասին», – նշել է գործակալությունը։

Ինչպես նշում է գործակալությունը, նամակն ուղարկելուց երկու ամիս անց միջոցները դեռևս չեն հատկացվել կամ նույնիսկ ձևակերպվել պայմանագրերի տեսքով։

Նամակում նշված պլանի համաձայն՝ 200 միլիոն դոլար կհատկացվի զենքի և զինամթերքի գնման համար, 99.9 միլիոն դոլար՝ տարբեր սարքավորումների և պահեստամասերի, իսկ ևս 100 միլիոն դոլար՝ պաշտպանական արտադրանքի Ուկրաինա տեղափոխման ծառայությունների համար։

Leave a comment