Անձրև, բայց նաև սպասվում է առանց տեղումների եղանակ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (28.07-02.08.2026թ.)

Ուշադրություն

Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Երևան քաղաքում՝

Հուլիսի 28-ի ցերեկը, 30-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2- ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին՝ գիշերը և կեսօրից հետո  առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        40.2°C (2017թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա              11.5°C (2009թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       26.5°C

Leave a comment