Հայաստանի ազգային հավաքականի կազմում 10 հանդիպում անցկացրած Արտյոմ Սիմոնյանը նոր մրցաշրջանում առաջին գոլն է խփել Վոլգոգրադի «Ռոտորի» կազմում:
Ֆուտբոլի Ռուսաստանի Ազգային լիգայի (առաջին դիվիզիոն) երրորդ տուրում 31-ամյա ֆուտբոլիստը գրավել է «Կամազի» դարպասը՝ օգնելով «Ռոտորին» հաղթել 2:0 հաշվով:
Արտյոմ Սիմոնյանը 2025թ. hունվարից է հանդես գալիս «Ռոտորում»: Հայաստանում կիսապաշտպանը խաղացել է «Արարատում», «Ալաշկերտում», «Փյունիկում» ու «Նոայում»: