https://arm.sputniknews.ru/20260728/hh-um-3-orum-165-andz-600-hazar-dramvov-gnel-e-mets-pahanjark-unecvogh-hashvarman-hamaranish-105134140.html
ՀՀ-ում 3 օրում 165 անձ 600 հազար դրամով գնել է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ
ՀՀ-ում 3 օրում 165 անձ 600 հազար դրամով գնել է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ
Sputnik Արմենիա
2024թ․-ից մինչ օրս օտարվել է 49 առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ, պետբյուջե վճարվել է շուրջ 900 մլն դրամ։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T12:24+0400
2026-07-28T12:24+0400
2026-07-28T12:25+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
հայաստան
պետհամարանիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73336697_0:300:1600:1200_1920x0_80_0_0_e62bffebd1e80f4810c60b0335a4f7a5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 3 օրում 165 անձ վճարել է 600 հազարական դրամ՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ ձեռք բերելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը։Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների համար մշակվել են նոր չափորոշիչներ, ֆիքսվել են արժեքներ (առանց էլեկտրոնային աճուրդի)` մի կողմում 2 կամ 3 զրո, մյուս կողմում՝ 2 կամ 3 թվերի կրկնություն (250 հազար դրամանոց համարանիշի օրինակ՝ 00 AB 112 կամ 600 հազար դրամանոց համարանիշի օրինակ՝ 77 MP 000)։ Նոր չափորոշիչներով՝ դրանք հնարավոր է ձեռք բերել՝ 250 հազար դրամից մինչև 8 միլիոն դրամ վճարելով։ Ըստ ՆԳՆ պաշտոնյաների՝ նոր չափորոշիչները մշակվել են՝ հաշվի առնելով հանրային պահանջարկն ու կարծիքները։Ինչ վերաբերում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերին (առնվազն 4 կամ 5 զրոյով), դրանց ձեռքբերման կարգում փոփոխություն չի արվել՝ կվաճառվի էլեկտրոնային աճուրդով։Գևորգյանը հիշեցրեց, որ էլեկտրոնային աճուրդների միջոցով առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրման գործընթացը գործում է 2024 թվականի փետրվարի 1- ից: Մինչ օրս վաճառվել է 49 նման համարանիշ, բյուջե է վճարվել 892 մլն դրամ (միջինացված ստացվում է, 1 համարանիշի արժեքը 18 միլիոն ՀՀ դրամ է` խմբ․)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73336697_0:0:1601:1200_1920x0_80_0_0_9472a0288354bcdf000374181ad7a66e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), հայաստան, պետհամարանիշ
ներքին գործերի նախարարություն (նգն), հայաստան, պետհամարանիշ
12:24 28.07.2026 (Թարմացված է: 12:25 28.07.2026)
Բաժանորդագրվել
2024թ․-ից մինչ օրս օտարվել է 49 առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ, պետբյուջե վճարվել է շուրջ 900 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 3 օրում 165 անձ վճարել է 600 հազարական դրամ՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ ձեռք բերելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը։
«Ընդամենը 3 օրում ՀՀ-ում 224 անձ ձեռք է բերել մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ՝ վճարելով ընդհանուր 234 մլն 400 հազար դրամ։ Ամենամեծ պահանջարկն ունի 600 հազար դրամ արժողությամբ համարանիշը․ 224-ից 165-ը 600 հազար դրամ արժողությամբ օտարված համարանիշն է»,- հայտնեց Գևորգյանը։
Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների համար մշակվել են նոր չափորոշիչներ, ֆիքսվել են արժեքներ (առանց էլեկտրոնային աճուրդի)` մի կողմում 2 կամ 3 զրո, մյուս կողմում՝ 2 կամ 3 թվերի կրկնություն (250 հազար դրամանոց համարանիշի օրինակ՝ 00 AB 112 կամ 600 հազար դրամանոց համարանիշի օրինակ՝ 77 MP 000)։ Նոր չափորոշիչներով՝ դրանք հնարավոր է ձեռք բերել՝ 250 հազար դրամից մինչև 8 միլիոն դրամ վճարելով։
Ըստ ՆԳՆ պաշտոնյաների՝ նոր չափորոշիչները մշակվել են՝ հաշվի առնելով հանրային պահանջարկն ու կարծիքները։
Ինչ վերաբերում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերին (առնվազն 4 կամ 5 զրոյով), դրանց ձեռքբերման կարգում փոփոխություն չի արվել՝ կվաճառվի էլեկտրոնային աճուրդով։
Գևորգյանը հիշեցրեց, որ էլեկտրոնային աճուրդների միջոցով առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրման գործընթացը գործում է 2024 թվականի փետրվարի 1- ից: Մինչ օրս վաճառվել է 49 նման համարանիշ, բյուջե է վճարվել 892 մլն դրամ (միջինացված ստացվում է, 1 համարանիշի արժեքը 18 միլիոն ՀՀ դրամ է` խմբ․)։