ԱՄՆ նախագահը Իրանի հետ համաձայնության հասնելու լավ շանսեր է տեսնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու լավ շանսեր կան


ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու լավ շանսեր կան։


Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը։


«Մենք լավ բանակցություններ ենք անցկացնում։ Կարծում եմ՝ լավ հնարավորություն կա, որ ինչ-որ բան կարող է ստացվել»,- հայտնել է նա լրագրողներին իր ինքնաթիռում՝ մեկնաբանելով հակամարտության կարգավորման հնարավորությունը։


Թրամփն ընդգծել է, որ, իր կարծիքով, Թեհրանն այժմ համաձայնում է բանակցություններին միայն այն պատճառով, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հզոր հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։


Նա հավելել է, որ եթե դիվանագիտական ջանքերը պտուղներ չտան, ԱՄՆ-ն կվերսկսի հարվածները։ «Այդ ժամանակ մենք կանենք այն, ինչ անում էինք մի քանի օր առաջ»,- նախազգուշացրել է նա։


Leave a comment