Քաղաքականություն
09.02.2026 | 21:03
Բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը։ Այս մասին ասել է ՀՀ նախագահը ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը։
«Նախագահը ողջունել է փոխնախագահի այցը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը: Շեշտվել է, նաև, որ բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրությունում։