Նախօրեին առեղծվածային և ողբերգական դեպք է ունեցել Լոռու մարզում
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին առեղծվածային և ողբերգական դեպք է ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com-ը հայտնել է, որ Լոռու մարզում ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։
Կայքի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է քույրը։
«Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում ՔԿ-ից հայտնել են, որ նախաձեռնվել է քրվարույթ։
«Վանաձորում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,-նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ։