ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Վաղուց գաղտնիք չէ, որ շատ ուղիղ կերպով, Հայաստանից պահանջվում է անցկացնել երկու հանրաքվե: Դա վկայում է նաև այն մասին, որ Նիկոլի իշխանության կայացրած որոշումներին չեն վստահում: Փոխարենը ակնկալում են հայ ժողովրդի որոշումը:
Ադրբեջանն ասում է՝ թող հայ ժողովուրդը փոխի իր ընդունած սահմանադրությունը հրաժարվի անկախության հռչակագրից, Արցախից ու արցախյան հարցից:
ԵԱՏՄ-ն ասում է՝ թող հայ ժողովուրդը որոշի՝ մնում է ԵԱՏՄ-ում, թե՞ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից ու 25-30 տարի անհույս փորձեր է անում անդամակցել ԵՄ-ին:
Նիկոլի կառավարությունն այնքան հակասական, չմտածված, փոփոխական և եսակենտրոն որոշումներ ու օրենքներ է ընդունել, որ, դրսի դերակատարներն այլևս չեն վստահում նրանց:
Ոչ մի զարմանալու բան այլևս չի լինի, եթե մի գեղեցիկ օր ԵՄ-ն պահանջի օրինակ՝ ՌԴ ռազմաբազան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել: Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու, կամ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը…
Եվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: