Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզով երրորդ միջանցքի բացման հարցը․ Bloomberg

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Bloomberg գործակալության տեղեկություններով՝ Օմանի և Իրանի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Օրմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ համաձայնագրի շուրջ։

Աղբյուրի տվյալներով՝ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկում են ջրային այս ուղու երրորդ նավարկային միջանցքի վերագործարկումը։ Ներկայումս նավերը հիմնականում օգտվում են երկու երթուղիներից՝

հյուսիսային միջանցքից, որն անցնում է Իրանի ափերին մոտ,
հարավային միջանցքից, որը գտնվում է Օմանի ափերին ավելի մոտ։

Երրորդ միջանցքը տեղակայված է այս երկու ուղիների միջև, սակայն այն գրեթե չի օգտագործվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո, որոնք ուղղված էին Իրանի դեմ։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ օմանցի բանակցողները լավատես են և ակնկալում են, որ համաձայնագրի մասին կարող է հայտարարվել արդեն առաջիկա օրերին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական լարվածության սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։ Այդ օրը ԱՄՆ զինված ուժերը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից հետո առաջին անգամ, մի քանի շարք հարվածներ հասցրին Իրանի տարածքին՝ հայտարարելով, որ դա պատասխան էր Օրմուզի նեղուցում առևտրային նավի վրա իրականացված հարձակմանը։

Leave a comment