https://arm.sputniknews.ru/20260728/nujnisk-80-dramvov-chenq-karvoghanum-vatsharel-lvoliky-mnacel-e-ararati-marzi-dashterum-105116588.html
«Նույնիսկ 80 դրամով չենք կարողանում վաճառել». լոլիկը մնացել է Արարատի մարզի դաշտերում
«Նույնիսկ 80 դրամով չենք կարողանում վաճառել». լոլիկը մնացել է Արարատի մարզի դաշտերում
Sputnik Արմենիա
Գյուղացիներից պնդում են, որ պետությունը կանգնած չէ իրենց կողքին, չգիտեն` ինչ մշակեն. ոչ մի կողմից ուղղորդում չկա։ 28.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-28T08:57+0400
2026-07-28T08:57+0400
2026-07-28T08:57+0400
հայաստան
արարատի մարզ
լոլիկ
գյուղացի
գործարան
արտահանում
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/105022539_0:55:1280:775_1920x0_80_0_0_fa9cab3f95bfde3a627698a0ee7c50cd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մինչ իշխանությունները խոսում են հայկական գյուղմթերքի արտահանման նոր հնարավորությունների, այդ թվում՝ Եվրամիության շուկա մուտք գործելու մասին, Արարատի մարզում լոլիկ արտադրողների համար առաջնային հարցը շարունակում է մնալ այն, թե ինչպես հասցնեն իրացնել արդեն հասունացած բերքը։ Մարզի բնակիչները Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեցին, որ այսօր խնդիրն արտահանման նոր ուղղությունները չեն, այլ այն, որ գործարանները ժամանակին սկսեն մթերումները, իսկ շուկայում առաջարկվող գինը գոնե ծածկի արտադրության ծախսերը։Մի քանի օր առաջ գյուղացիները փակել էին Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում էին լոլիկի մթերման խնդիրներից։ Ակցիային մասնակցում էին հիմնականում Ոսկետափի և հարակից համայնքների բնակիչները։Խնդիրը կարծես թե լուծվել է. մարզում գործող «Արտֆուդի» գործարանը հայտարարել է, որ, չնայած արտահանման դժվարություններին, իրենք կվերսկսեն գյուղացիներից լոլիկի մթերումները։ Ոսկետափի բնակիչ Հայկ Գևորգյանը նույնպես մասնակցել է այդ ակցիային և համոզված է՝ առանց դրա հարցը չէր լուծվի։«Եթե ճանապարհը չփակեինք, հարցը չէր լուծվելու. այդպես միշտ է եղել. քանի երեխան չի լացել, մայրը կաթ չի տալիս»,– ասաց նա։Գյուղացու խոսքով՝ խնդիրը նոր չէ. 10 տարի առաջ էլ նույն վիճակն էր, այսօր էլ, և որևէ երաշխիք չկա, որ մի քանի տարի հետո նույն պատմությունը չի կրկնվի։ Նրա խոսքով՝ մինչև վերջին պահը գյուղացիները չգիտեին՝ գործարանները լոլիկ կընդունեն, թե ոչ, քանի որ իրենք էլ իրենց հերթին վստահ չէին՝ արդյոք կկարողանան վերամշակված արտադրանքը արտահանել։Ոսկետափում լոլիկը հիմնական մշակաբույսերից է։ Գյուղի վարելահողերի զգալի մասում հենց լոլիկ է մշակվում, իսկ շատ ընտանիքների հիմնական եկամուտը ձևավորվում է հենց այդ բերքից։ Մշակում են այնպիսի սորտեր, որոնք հարմար լինեն և՛ թարմ օգտագործման, և՛ վերամշակման, և՛ շուկայական տեսքի համար։Հայկը նախորդ տարիներին գրեթե մեկ հեկտար լոլիկ էր մշակում, այս տարի՝ շուրջ 6000 քմ։ Միաժամանակ ջերմոց է կառուցել, սակայն նույնիսկ ջերմոցային լոլիկն այս սեզոնին չի արդարացրել սպասումները։Գյուղացու համոզմամբ՝ խնդիրը միայն ներքին շուկան չէ։ Նրա խոսքով՝ խոշոր ջերմոցային տնտեսությունների արտահանման ծավալների նվազումն անմիջապես ազդել է նաև դաշտային արտադրողների վրա։ Արդյունքում գյուղում այսօր կան մարդիկ, որոնց 50–100 տոննա լոլիկը դեռ դաշտում է մնացել։«Մարդ կա՝ տարել է շուկա, 80 դրամով էլ չի կարողացել վաճառել, հետ է բերել։ Մարդ կա՝ դաշտում է թողել, սպասում է՝ գործարանը սկսի ընդունել։ Մինչդեռ կարմրած լոլիկը բաց դաշտում` արևի տակ, սկսում է փչանալ»,– պատմում է նա։Օմանցի մասնագետների հետ քննարկվել է ՀՀ–ից պտուղ–բանջարեղեն արտահանելու հնարավորությունըԹեև գործարանները խոստացել են մթերումները սկսել հուլիսի վերջին կամ հաջորդ ամսվա սկզբին, գյուղացիների համար յուրաքանչյուր կորցրած օրը նոր վնաս է նշանակում։ Առավել ևս, երբ մթերման գինը, նրանց խոսքով, չի ծածկում անգամ ինքնարժեքը։Նրա հաշվարկով՝ մեկ հեկտարից սովորաբար ստանում է 60–70 տոննա բերք, սակայն այս տարի սպասում է մոտ 40 տոննա։ Ասում է՝ միայն լոլիկով ընտանիք պահել հնարավոր չէ, այդ պատճառով զբաղվում են նաև ցորենի և վարունգի մշակությամբ, այգեգործությամբ, սակայն այս տարի նույնիսկ վարունգը չի իրացվում։«Հիմա վարունգն ընդհանրապես չեմ քաղում. թողել եմ արտում, փչանում է, որովհետև ո՛չ գին ունի, ո՛չ էլ վաճառք»,– սրտնեղած նշեց նա։Տնտեսությունը վարելու համար ստիպված է եղել 1 մլն դրամ անտոկոս վարկ վերցնել սերմի, պարարտանյութի, աշխատուժի և մշակության ծախսերը հոգալու համար, ամեն քաղի ժամանակ 4–5 աշխատող է վարձում։ Ըստ նրա` խնդիրը միայն ֆինանսական չէ։Նա ընդգծեց` տարիներ առաջ կար գյուղատնտեսության նախարարություն, որը գյուղացիներին խորհուրդ էր տալիս, օրինակ, կոնյակի սորտի խաղող տնկել, հաջորդ տարի էլ` արդեն գինու սորտեր։«Գյուղացու կողքը կանգնած մարդ չկա։ Եթե պետությունը նախապես ասի՝ այս տարի այսքան լոլիկ է աճեցվել, էլ լոլիկ մի՛ մշակեք, ուրիշ բան մտածեք, գյուղացին էլ կկարողանա իր ռիսկերը հաշվարկել»,– ասաց նա։Մինչ Ոսկետափում գյուղացիները փորձում են փրկել արդեն հասունացած բերքը, նույն մարզի Վերին Դվին համայնքում դեռ սպասում են բերքահավաքին. մեկ ամիս հետո նոր կսկսեն քաղը։Համայնքի ֆերմերներից Գեղամը շուրջ 2 հեկտար լոլիկ է մշակում։ Այս տարվա բերքի, վնասների կամ օգուտների մասին կանխատեսումներ անել չի շտապում։Նախորդ տարիներին, եղանակից կախված, հավաքել է 80–120 տոննա բերք։ Լոլիկը հիմնականում վաճառում է Մեյմանդարի շուկայում, որտեղ, նրա խոսքով, իրացման խնդիր չի ունեցել, այդ իսկ պատճառով արտահանման մասին երբևէ չի մտածել։Բերքահավաքի սեզոնը տևում է գրեթե երկու ամիս։ Այդ ընթացքում նրա տնտեսությունում աշխատում է առնվազն 10 մարդ։ Բացի բացօթյա ցանքերից, ունի նաև ջերմոց և աշնանային դեղձի այգի։Գեղամի խոսքով` բերքի որակը մեծապես եղանակից է կախված. անձրևոտ տարիներին լոլիկի զգալի մասը կորցնում է շուկայական տեսքը և տրվում վերամշակման, իսկ չոր եղանակին թարմ արտադրանքի իրացումն ավելի հեշտ է լինում։Ինչ վերաբերում է արտահանման նոր ուղղություններին, ապա նա դեմ չէ դրանց, բայց զգուշավոր է։Այսօր Արարատի մարզում լոլիկ արտադրողների համար գլխավոր հարցը ոչ թե այն է, թե արդյոք հայկական լոլիկը կհայտնվի եվրոպական շուկաներում, այլ այն, թե կհասցնեն արդյոք Հայաստանում իրացնել արդեն աճեցրած բերքը։ Ըստ նրանց` քանի դեռ գյուղացին շարունակում է աշխատել առանց կանխատեսելի շուկայի, հստակ մթերման պայմանների և երկարաժամկետ գյուղատնտեսական քաղաքականության, արտահանման նոր ուղղությունների մասին հայտարարությունները նրա համար շարունակում են մնալ ավելի շատ մշուշոտ հեռանկար, քան իրականություն։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
արարատի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/105022539_0:0:1280:960_1920x0_80_0_0_e249dcdfa64b9a0d87c73433b05eb2f2.jpg.webp
հայաստան, արարատի մարզ, լոլիկ, գյուղացի, գործարան, արտահանում, ռուսաստան
հայաստան, արարատի մարզ, լոլիկ, գյուղացի, գործարան, արտահանում, ռուսաստան
Գյուղացիներից պնդում են, որ պետությունը կանգնած չէ իրենց կողքին, չգիտեն` ինչ մշակեն. ոչ մի կողմից ուղղորդում չկա։
Խնդիրը կարծես թե լուծվել է. մարզում գործող «Արտֆուդի» գործարանը հայտարարել է, որ, չնայած արտահանման դժվարություններին, իրենք կվերսկսեն գյուղացիներից լոլիկի մթերումները։ Ոսկետափի բնակիչ Հայկ Գևորգյանը նույնպես մասնակցել է այդ ակցիային և համոզված է՝ առանց դրա հարցը չէր լուծվի։
«Եթե ճանապարհը չփակեինք, հարցը չէր լուծվելու. այդպես միշտ է եղել. քանի երեխան չի լացել, մայրը կաթ չի տալիս»,– ասաց նա։
Գյուղացու խոսքով՝ խնդիրը նոր չէ. 10 տարի առաջ էլ նույն վիճակն էր, այսօր էլ, և որևէ երաշխիք չկա, որ մի քանի տարի հետո նույն պատմությունը չի կրկնվի։ Նրա խոսքով՝ մինչև վերջին պահը գյուղացիները չգիտեին՝ գործարանները լոլիկ կընդունեն, թե ոչ, քանի որ իրենք էլ իրենց հերթին վստահ չէին՝ արդյոք կկարողանան վերամշակված արտադրանքը արտահանել։
Ոսկետափում լոլիկը հիմնական մշակաբույսերից է։ Գյուղի վարելահողերի զգալի մասում հենց լոլիկ է մշակվում, իսկ շատ ընտանիքների հիմնական եկամուտը ձևավորվում է հենց այդ բերքից։ Մշակում են այնպիսի սորտեր, որոնք հարմար լինեն և՛ թարմ օգտագործման, և՛ վերամշակման, և՛ շուկայական տեսքի համար։
Հայկը նախորդ տարիներին գրեթե մեկ հեկտար լոլիկ էր մշակում, այս տարի՝ շուրջ 6000 քմ։ Միաժամանակ ջերմոց է կառուցել, սակայն նույնիսկ ջերմոցային լոլիկն այս սեզոնին չի արդարացրել սպասումները։
«Նախորդ տարիներին այս շրջանում ջերմոցային լոլիկը 150–200 դրամ էր, հիմա Մեյմանդարի շուկայում նույնիսկ 80 դրամով չենք կարողանում վաճառել»,– ընդգծեց նա։
Գյուղացու համոզմամբ՝ խնդիրը միայն ներքին շուկան չէ։ Նրա խոսքով՝ խոշոր ջերմոցային տնտեսությունների արտահանման ծավալների նվազումն անմիջապես ազդել է նաև դաշտային արտադրողների վրա։ Արդյունքում գյուղում այսօր կան մարդիկ, որոնց 50–100 տոննա լոլիկը դեռ դաշտում է մնացել։
«Մարդ կա՝ տարել է շուկա, 80 դրամով էլ չի կարողացել վաճառել, հետ է բերել։ Մարդ կա՝ դաշտում է թողել, սպասում է՝ գործարանը սկսի ընդունել։ Մինչդեռ կարմրած լոլիկը բաց դաշտում` արևի տակ, սկսում է փչանալ»,– պատմում է նա։
Թեև գործարանները խոստացել են մթերումները սկսել հուլիսի վերջին կամ հաջորդ ամսվա սկզբին, գյուղացիների համար յուրաքանչյուր կորցրած օրը նոր վնաս է նշանակում։ Առավել ևս, երբ մթերման գինը, նրանց խոսքով, չի ծածկում անգամ ինքնարժեքը։
«40 դրամով ընդունելը գյուղացու համար վնասով աշխատել է։ Գոնե 60 դրամ լինի, որ ծախսերը փակենք։ Հետո նույն լոլիկը շուկայում կրկնակի թանկ է վաճառվում, ու շահույթը մնում է վերավաճառողին»,– պատմեց Հայկը։
Նրա հաշվարկով՝ մեկ հեկտարից սովորաբար ստանում է 60–70 տոննա բերք, սակայն այս տարի սպասում է մոտ 40 տոննա։ Ասում է՝ միայն լոլիկով ընտանիք պահել հնարավոր չէ, այդ պատճառով զբաղվում են նաև ցորենի և վարունգի մշակությամբ, այգեգործությամբ, սակայն այս տարի նույնիսկ վարունգը չի իրացվում։
«Հիմա վարունգն ընդհանրապես չեմ քաղում. թողել եմ արտում, փչանում է, որովհետև ո՛չ գին ունի, ո՛չ էլ վաճառք»,– սրտնեղած նշեց նա։
Տնտեսությունը վարելու համար ստիպված է եղել 1 մլն դրամ անտոկոս վարկ վերցնել սերմի, պարարտանյութի, աշխատուժի և մշակության ծախսերը հոգալու համար, ամեն քաղի ժամանակ 4–5 աշխատող է վարձում։ Ըստ նրա` խնդիրը միայն ֆինանսական չէ։
«Գյուղացին այսօր չգիտի՝ գարնանը ինչ մշակի։ Ոչ մի կողմից ուղղորդում չկա։ Ամեն մեկն իր գլխով է որոշում։ Արդյունքում բոլորը նույն մշակաբույսն են դնում, շուկան լցվում է, նորմալ գին չի ունենում ապրանքը»,– նշեց Հայկը։
Նա ընդգծեց` տարիներ առաջ կար գյուղատնտեսության նախարարություն, որը գյուղացիներին խորհուրդ էր տալիս, օրինակ, կոնյակի սորտի խաղող տնկել, հաջորդ տարի էլ` արդեն գինու սորտեր։
«Գյուղացու կողքը կանգնած մարդ չկա։ Եթե պետությունը նախապես ասի՝ այս տարի այսքան լոլիկ է աճեցվել, էլ լոլիկ մի՛ մշակեք, ուրիշ բան մտածեք, գյուղացին էլ կկարողանա իր ռիսկերը հաշվարկել»,– ասաց նա։
Մինչ Ոսկետափում գյուղացիները փորձում են փրկել արդեն հասունացած բերքը, նույն մարզի Վերին Դվին համայնքում դեռ սպասում են բերքահավաքին. մեկ ամիս հետո նոր կսկսեն քաղը։
Վերին Դվինի լոլիկի դաշտերը
Վերին Դվինի լոլիկի դաշտերը
Վերին Դվինի լոլիկի դաշտերը
Վերին Դվինի լոլիկի դաշտերը
Վերին Դվինի լոլիկի դաշտերը
Վերին Դվինի լոլիկի դաշտերը
Համայնքի ֆերմերներից Գեղամը շուրջ 2 հեկտար լոլիկ է մշակում։ Այս տարվա բերքի, վնասների կամ օգուտների մասին կանխատեսումներ անել չի շտապում։
Նախորդ տարիներին, եղանակից կախված, հավաքել է 80–120 տոննա բերք։ Լոլիկը հիմնականում վաճառում է Մեյմանդարի շուկայում, որտեղ, նրա խոսքով, իրացման խնդիր չի ունեցել, այդ իսկ պատճառով արտահանման մասին երբևէ չի մտածել։
«Լավ որակի բերքը շուկա է գնում, մնացածը՝ գործարան։ Անցած տարի պայմանագիր եմ կնքել «Արտֆուդի» հետ, իսկ ավելի վաղ գյուղ էր եկել նաև «Սպայկան»` արտահանման նպատակով, սակայն նախընտրել եմ վաճառել տեղական շուկայում։ Ինչ քաղում ենք, կարողանում ենք վաճառել։ Առավոտից քաղում ենք, մինչև գիշեր շուկայում վաճառում»,– ընդգծեց նա։
Բերքահավաքի սեզոնը տևում է գրեթե երկու ամիս։ Այդ ընթացքում նրա տնտեսությունում աշխատում է առնվազն 10 մարդ։ Բացի բացօթյա ցանքերից, ունի նաև ջերմոց և աշնանային դեղձի այգի։
Գեղամի խոսքով` բերքի որակը մեծապես եղանակից է կախված. անձրևոտ տարիներին լոլիկի զգալի մասը կորցնում է շուկայական տեսքը և տրվում վերամշակման, իսկ չոր եղանակին թարմ արտադրանքի իրացումն ավելի հեշտ է լինում։
Ինչ վերաբերում է արտահանման նոր ուղղություններին, ապա նա դեմ չէ դրանց, բայց զգուշավոր է։
«Եթե շահավետ պայմաններ լինեն, հնարավոր է` համագործակցեմ, բայց չեմ կարող ասել՝ մեր բերքը կհամապատասխանի՞, օրինակ, Եվրամիության ստանդարտներին»,– նշեց Գեղամը։
Այսօր Արարատի մարզում լոլիկ արտադրողների համար գլխավոր հարցը ոչ թե այն է, թե արդյոք հայկական լոլիկը կհայտնվի եվրոպական շուկաներում, այլ այն, թե կհասցնեն արդյոք Հայաստանում իրացնել արդեն աճեցրած բերքը։ Ըստ նրանց` քանի դեռ գյուղացին շարունակում է աշխատել առանց կանխատեսելի շուկայի, հստակ մթերման պայմանների և երկարաժամկետ գյուղատնտեսական քաղաքականության, արտահանման նոր ուղղությունների մասին հայտարարությունները նրա համար շարունակում են մնալ ավելի շատ մշուշոտ հեռանկար, քան իրականություն։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։