ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի հետ։
«Ոչ ոք ինձ չի ասի, թե մենք ինչ պետք է վաճառենք»,-լրագրողներին հայտարարել է Թրամփը։
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ «անշուշտ կքննարկի» Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումների վերականգնման հարցը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը «դրական դիրքորոշում» ունի Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցում։