Մորը գրտնակով սպшն ած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան

Արագածոտնի մարզի Մելիքգյուղում մորը դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան։

Քննչական կոմիտեից NEWS.am-իմ հայտնեցին, որ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից):

Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց` բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է։

Նշենք, որ գործով անցնող մյուս որդին ազատ է արձակվել, քանի որ պարզվել է, որ նա որեւէ առնչություն չունի կատարվածի հետ, դեպքի ժամանակ էլ գյուղում չի եղել։ Ավելին լուրեր կան, որ նա տեւական ժամանակ հեռացել էր գյուղից։

Ավելի վաղ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնել էին, որ Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․ Մ․-ին։

Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։

Leave a comment