Իրանը և Օմանը փորձում են պայմանավորվել Հորմուզով նավագնացության վերսկսման շուրջ. ԶԼՄ–ներ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Իրանն ու Օմանը փորձում են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման շուրջ։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Իրանի և Օմանի բանակցողները փորձում են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման շուրջ։ Քննարկվող առաջարկներից մեկը Հորմուզի նեղուցում, այսպես կոչված, միջին նավագնացության միջանցքի բացումն է»,– ասված է հրապարակման մեջ։

Հուլիսի 27–ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին հայտարարել էր, որ Թեհրանը շահավետ քննարկումներ է անցկացրել Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման շուրջ:

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հուլիսի 24-ին և 25-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի և Օմանի փոխարտգործնախարարների մակարդակով երկխոսության մի քանի փուլ, քննարկվել են Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության կառավարման ընդհանուր սկզբունքներն ու գործնական մեխանիզմները: Գերատեսչության տվյալներով՝ Իրանն ու Օմանը առաջընթաց են գրանցել Հորմուզի նեղուցում նավագնացության շուրջ երկխոսության հարցում, սակայն ջրային երթուղու հետ կապված իրավիճակը մնում է անփոփոխ:

Leave a comment