Երևանի ավագանու 4 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելով պայմանավորված՝ «Մայր Հայաստան»-ի և «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների մանդատները տրվել են ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին

2026 թվականի հուլիսի 27-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի արձանագրությունները՝ Երևանի ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների մանդատները տրվել են  ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին։

Մասնավորապես, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից մանդատը տրվել է Կարապետ Արտուշի Վարդանյանին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից՝ Գոհար Հարությունի Սաֆարյանին, Սերգեյ Վլադիմիրի Ապրեսյանին և Արթուր Ռազմիկի Մայիլյանին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment