Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում


Հուլիսի 28-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից, Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:


 


«Խնդրում և հորդորում ենք՝


  • սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում,

  • խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց,

  • հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը,

  • պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Leave a comment