ԱՄԷ-ն ներկայացնող «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի ազգային հավաքականը: Այդ մասին իտալացի անվանի ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:
«Երեկ երեկոյան ես իմացա, որ այլևս Իտալիայի հավաքականը գլխավորելու թեկնածուների թվում չեմ»,- գրել է Պիրլոն:
2006 թվականի աշխարհի չեմպիոնն Իտալիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն էր այն բանից հետո, երբ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է զբաղեցնել պաշտոնը:
Իտալական մամուլի համաձայն՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջովանի Մալագոն արգելափակել է Պիրլոյի նշանակումն անվանի ֆուտբոլիստի՝ ռուսական Fonbet բուքմեյքերական ընկերության հետ համագործակցության պատճառով:
Մարզչական կարիերայի ընթացքում Անդրեա Պիրլոն աշխատել է նաև Թուրինի «Յուվենտուսում», թուրքական «Կարագյումրյուկում» ու իտալական «Սամպդորիայում», իսկ «Դուբայ Յունայթեդը» գլխավորում է 2025թ. հուլիսից: