Բայդենը նկատելիորեն թուլացել է մետաստատիկ քաղցկեղի դեմ պայքարի պատճառով. «Washington Post»

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը բուժում է ստանում մետաստատիկ քաղցկեղի դեմ և նկատելիորեն թուլացել է. հաղորդում է «Washington Post»-ը՝ հղում անելով Բայդենին մոտ կանգնած աղբյուրներին։

2025 թվականի հոկտեմբերին հայտարարվել էր, որ Բայդենը շագանակագեղձի քաղցկեղի բուժման շրջանակներում ճառագայթային և հորմոնալ թերապիա է անցել։

«Սպիտակ տնից հեռանալուց տասնութ ամիս անց 83-ամյա նախկին նախագահը շփվում է ազգականների, հին ընկերների և վաղեմի օգնականների նեղ շրջանակի հետ, նա բուժում է ստանում մետաստատիկ քաղցկեղի դեմ։ Բուժումը, կարծես, արդյունավետ է, բայց հիվանդությունը և դրա հետևանքները նրան զգալիորեն թուլացրել են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ թերթի՝ Բայդենին մոտ կանգնած անձինք նրա կյանքը նախագահությունից հետո նկարագրում են որպես հիվանդության պատճառով ոչ լիարժեք, երբ նրա օրերը ավելի ու ավելի են կենտրոնանում բուժման, ընտանիքի և ժառանգություն ստեղծելու ջանքերի վրա։

Leave a comment