Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանում Ուկրաինայի դեսպանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Սև ծովում Հնդկաստանի քաղաքացիներին տեղափոխող նավի վրա հարձակումից հետո, հաղորդում է Indian Express-ը։
«Հնդկաստանը երկուշաբթի օրը կանչել է Ուկրաինայի դեսպանին, այն բանից հետո, երբ շաբաթավերջին հարձակման է ենթարկվել չորս հնդիկ նավաստիներով առևտրային նավը», – գրում է հրատարակությունը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 26-ին նախազգուշացում է հրապարակել՝ կոչ անելով երկրի քաղաքացիներին նախքան հակամարտության գոտիներում գործող առևտրային նավերում աշխատանքի համաձայնվելը մանրակրկիտ գնահատել անվտանգության հետ կապված ռիսկերը։