Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկվածը «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից էր. մանրամասներ

Բաժանորդագրվել

Տղամարդը վրաերթի է ենթարկվել կոյուղաջրերի վերացման աշխատանքներ կատարելիս։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկվածը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակից էր: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Լրատվամիջոցն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ժամը 10:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արսեն Խ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Սեդրակ Ի.-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։ Ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է տղամարդու մահը։

Ըստ կայքի` «Վեոլիա Ջուր» ընկերությունն ահազանգ է ստացել, որ Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիայի փողոց տանող ճանապարհահատվածում վաղ առավոտից կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս և հոսում փողոցով մեկ։ Երբ ընկերության աշխատակիցները փորձել են վերացնել վթարը, «Lexus» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դիտահորից դուրս եկող տղամարդուն։

Leave a comment