Իրանի դեմ գործողության ընթացքում տուժած ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-ի․ NYT

Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում տուժած ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-ի։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։

Պարբերականի փոխանցմամբ՝ Պենտագոնը փոխել է Իրանի հետ պատերազմի ընթացքում կրած կորուստների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը։

Նոր հաշվառման համակարգի համաձայն՝ հուլիսի 7-ից հետո գրանցված կորուստներն այլևս չեն ներառվում պատերազմի սկզբից ի վեր հրապարակվող ընդհանուր վիճակագրության մեջ։ Դրանք այժմ հրապարակվում են առանձին էջում՝ «Արտասահմանյան գործողություններում կորուստներ» խորագրի ներքո։

Հրապարակված տվյալների համաձայն՝ վիրավորների թիվն աճել է ևս 142-ով, իսկ հուլիսի 7-ից ի վեր վիրավորվել է 207 զինծառայող։ Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից ի վեր վիրավորների թիվը հասել է 624-ի, իսկ զոհված ամերիկացի զինծառայողների թիվը կազմում է 18։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment