Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը» և պատրաստվում է նոր զորահավաքի։ Հարցազրույցից մի հատված հրապարակվել է Զելենսկիի տելեգրամ ալիքում։

«Հետախուզական տվյալներ կան, որ նա [Պուտինը] պատրաստվում է մոբիլիզացիայի։ Նա ցանկանում է դա անել Դումայի սեպտեմբերի 21-ի ընտրություններից հետո։ Նա դա բացահայտ չի անի, քանի որ վախենում է իր սեփական հանրությունից, բայց նա դա կանի հոկտեմբերի սկզբին, եթե մենք նրա համար խնդիրներ չստեղծենք լոգիստիկայի, զենքի, բենզինի և դիզելային վառելիքի հետ կապված, և եթե մեր գործընկերները լայնածավալ պատժամիջոցներ չկիրառեն նրա ագրեսիայի համար»,- նշել է նա։

Զելենսկին կարծում է, որ դա «մեծ խնդիր» կլինի, քանի որ Պուտինն ակնկալում է մոբիլիզացնել «300,000-ից 500,000 մարդու»։

«Նրա համար այդքան շատ մարդկանց մոբիլիզացնելն այդքան էլ դժվար չէ։ Նա ներքին հարցեր կունենա այս մասին, քանի որ իր հասարակությունը դեմ է մոբիլիզացիային։ Բնակչության զգալի տոկոսը դեմ է պատերազմին, բայց նրանք դեռ աջակցում են Պուտինին։ Նա չի կարողանա արագ պատրաստել այս մարդկանց։ Սա կրկին նշանակում է, որ նա վատ պատրաստված մարդկանց կուղարկի մարտադաշտ։ Իսկ դա նշանակում է ծանր կորուստներ»,- հայտարարել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ Պուտինը կդադարեցնի կռիվը միայն պարտության դեպքում. «Մենք փորձեցինք այնպես անել, որ ռուսները ևս զգան այս մարտահրավերը. հակառակ դեպքում՝ նրանք չէին զգա, որ պատերազմը ամենուր է…»:

Ավելի վաղ «Верстка» և «Важные истории»-ն, հղում անելով Ռուսաստանի նախագահի վարչակազմի հետ աշխատող աղբյուրներին, հաղորդել էին, որ Ռուսաստանի իշխանությունները 2026 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի դեմ պատերազմի նոր զորահավաք հայտարարել։ Պնդվում է, որ  դա քննարկվում է բոլոր մակարդակներում, սակայն Պուտինը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Մեկ այլ աղբյուր, որը զբաղվում է զինվորականների հավաքագրմամբ պետական ​​կորպորացիայում, ասել է, որ Ռուսաստանում «արդեն մի քանի ամիս է՝ նախապատրաստական ​​աշխատանքներ են «ինչ-որ բանի, որը երբեք զորահավաք չեն անվանի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment