Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան

Քաղաքականություն

27.07.2026 | 12:00

Հուլիսի լույս 27-ի գիշերը Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է ՌԴ Դոնի Ռոստովի և Բելգորոդի վրա, գրում է Current time-ը։

Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի խոսքով՝ Դոնի Ռոստովում անօդաչուների հարձակման հետևանքով ամուսիններ են զոհվել, 5 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից երկուսը, որոնցից մեկը դեռահաս է, ծանր վիճակում են։ Հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել մասնավոր ձեռնարկության տարածքում, պահեստներում և մի քանի մասնավոր տներում, այրվել են մի քանի մեքենաներ։

Ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ և Supernova+ ալիքները հայտնել են Ռոստովի առևտրային նավահանգստի վրա հարձակման մասին, որն օտարերկրյա նավեր է սպասարկում: Հաղորդվել է նաև Տագանրոգի վրա հարձակման մասին:

Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը հայտնել է «անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման» հետևանքով 12 զոհի մասին, որոնցից 11-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: Հաղորդագրության համաձայն՝ հրդեհվել են բազմահարկ շենքի մի քանի բնակարաններ և ավելի քան 15 մեքենա: Վնասվել են մի շարք բնակելի շենքեր, իսկ մասնավոր տունը մասամբ ավերվել է:

Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաևը նույնպես հայտարարել է մարզի վրա հարձակման մասին: Նա մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, որ Յարոսլավլից դեպի Մոսկվա, Մոսկովյան պողոտայից և Հարավարևմտյան օղակաձև ճանապարհի խաչմերուկից երթևեկությունը փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հայտարարել է, որ գիշերը խոցվել է 276 ուկրաինական անօդաչու թռչող սարք երկրի 16 շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի, Բելգորոդի և Ռոստովի մարզերի, Ուդմուրտիայի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment