https://arm.sputniknews.ru/20260727/ynddimutjuny-petq-e-gnahatvi-mek-chapanishvov-arpine-hvovhannisjan-105088982.html
Ընդդիմությունը պետք է գնահատվի մեկ չափանիշով. Արփինե Հովհաննիսյան
Ընդդիմությունը պետք է գնահատվի մեկ չափանիշով. Արփինե Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Արդարադատության նախկին նախարարն ընդգծել է, որ արդեն իններորդ տարին է` Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, և այդ մեկ նախադասությունն է նախորդ… 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T11:46+0400
2026-07-27T11:46+0400
2026-07-27T11:47+0400
հայաստան
արփինե հովհաննիսյան
ընդդիմություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/521/64/5216452_0:0:1601:901_1920x0_80_0_0_c09fd3a01f318ee5021f98d00e6aedc7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանում այլևս պետք չէ ծափահարել ընդդիմությանը միայն պաթոսի, բարձրաձայն հայտարարությունների կամ «ուժեղ ելույթի» համար։ Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը նոր խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ։Նրա խոսքով` ընդդիմությունը իշխանության գործողությունների և սխալների վիճակագիրը չէ։ Ընդդիմությունը պետք է լինի սեփական քաղաքական օրակարգ ունեցող, քաղաքական արդյունք ստեղծող և այդ արդյունքի համար պատասխանատվություն կրող ինքնուրույն քաղաքական սուբյեկտ։Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին և այդ մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույց առ այն, թե ինչ չի կարելի անել և ինչ չի կարելի կրկնել։Հովհաննիսյանը նաև ամփոփել է 2021-2026 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությունը։ Նա նշել է, որ անցնող 5 տարիներին խորհրդարանում եղել է 384 բանավոր հարց ու գրեթե նույնքան ելույթ, 53 օրենսդրական նախաձեռնություն, 4 որոշման նախագիծ,13 հայտարարության նախագիծ, 1 ուղերձ, 162 գործուղում, այդ թվում՝ իշխանական պատգամավորների հետ, ավելի քան 600 միլիոն դրամ պարգևավճար (աշխատավարձերից բացի այդքան), շուրջ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ) «Հայաստան» դաշինք և 107 մլն 440 հազար 920 դրամ «Պատիվ ունեմ» դաշինք։ Յյուրաքանչյուր ընդդիմադիր դաշինքից 1-ական պատգամավոր լքել է խմբակցությունը, դառնալով անկախ պատգամավոր և հետագայում դե ֆակտո աջակցել իշխանությանը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/521/64/5216452_2:0:1421:1064_1920x0_80_0_0_50ab1a2b64c125dba7e26028c013ee9f.jpg.webp
հայաստան, արփինե հովհաննիսյան, ընդդիմություն, աժ (ազգային ժողով)
հայաստան, արփինե հովհաննիսյան, ընդդիմություն, աժ (ազգային ժողով)
Արդարադատության նախկին նախարարն ընդգծել է, որ արդեն իններորդ տարին է` Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, և այդ մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը առ այն, թե ինչ չի կարելի անել և ինչ չի կարելի կրկնել։
Նրա խոսքով` ընդդիմությունը իշխանության գործողությունների և սխալների վիճակագիրը չէ։ Ընդդիմությունը պետք է լինի սեփական քաղաքական օրակարգ ունեցող, քաղաքական արդյունք ստեղծող և այդ արդյունքի համար պատասխանատվություն կրող ինքնուրույն քաղաքական սուբյեկտ։
«Քաղաքական թատերաբեմ գուցե կա, բայց այն թատրոն չէ: Իհարկե բացառությամբ այն դեպքի, երբ «պետական» ու քաղաքական գործիչների աստղաբույլը ինքը հետ է քաշվում իրենց հայտարարած նպատակից ու գնում է «աշխատելու»: Հետևաբար պայմանավորվում ենք` 2026-2031 թվականների խորհրդարանական ընդդիմության յուրաքանչյուր քայլ պետք է գնահատվի մեկ չափանիշով՝ որքանով այն մոտեցրեց իրենց հայտարարված քաղաքական նպատակին»,– գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում։
Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին և այդ մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույց առ այն, թե ինչ չի կարելի անել և ինչ չի կարելի կրկնել։
Հովհաննիսյանը նաև ամփոփել է 2021-2026 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությունը։ Նա նշել է, որ անցնող 5 տարիներին խորհրդարանում եղել է 384 բանավոր հարց ու գրեթե նույնքան ելույթ, 53 օրենսդրական նախաձեռնություն, 4 որոշման նախագիծ,13 հայտարարության նախագիծ, 1 ուղերձ, 162 գործուղում, այդ թվում՝ իշխանական պատգամավորների հետ, ավելի քան 600 միլիոն դրամ պարգևավճար (աշխատավարձերից բացի այդքան), շուրջ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ) «Հայաստան» դաշինք և 107 մլն 440 հազար 920 դրամ «Պատիվ ունեմ» դաշինք։ Յյուրաքանչյուր ընդդիմադիր դաշինքից 1-ական պատգամավոր լքել է խմբակցությունը, դառնալով անկախ պատգամավոր և հետագայում դե ֆակտո աջակցել իշխանությանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: