11:27 27.07.2026 (Թարմացված է: 11:29 27.07.2026)
Բաժանորդագրվել
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երևանի Իսակովի պողոտայում վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով 62 տարեկան տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 10:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Արսեն Խ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Սեդրակ Ի.-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։ Ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը»,– գրում է կայքը։
Ըստ լրատվամիջոցի` ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։