Volkswagen-ի՝ տարվա առաջին կիսամյակում հարկումից հետո ստացած շահույթը կրճատվել է 35.7%-ով

Եվրոպական ավտոմոբիլային կոնցեռնի՝ Volkswagen Group-ի՝ բաժնետերերին վերագրվող հարկումից հետո շահույթը 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով տարեկան կտրվածքով նվազել է 35.7%-ով՝ կազմելով 2.574 մլրդ եվրո: Այս մասին ասվում է արտադրողի ֆինանսական հաշվետվության մեջ։

Հաշվետու ժամանակահատվածում գործառնական շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 11.6%-ով՝ հասնելով 5.931 մլրդ եվրոյի։ Մեկ սովորական բաժնետոմսի հաշվով նոսրացված շահույթը նվազել է՝ նախորդ տարվա 7.97 եվրոյից հասնելով 5.11 եվրոյի։ Եկամուտները փոքր-ինչ նվազել են՝ 0.16%-ով, և կազմել 158.102 մլրդ եվրո։

Առաջին կիսամյակի արդյունքներով ընկերության ավտոմեքենաների վաճառքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 8.4%-ով՝ հասնելով 3.997 մլն միավորի, իսկ արտադրությունը կրճատվել է 7.7%-ով՝ մինչև 4.171 մլն ավտոմեքենա։

«Ամբողջ աշխարհում մենք ավելի մեծ թվով ավտոմեքենաներ ենք մատակարարել, քան նախորդ տարի՝ բացառությամբ Չինաստանի շուկայի, որտեղ արձանագրվել է 20% անկում», – հաղորդագրության մեջ մեջբերվում է Volkswagen-ի գլխավոր գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեի մեկնաբանությունը։

Երկրորդ եռամսյակում Volkswagen-ի՝ բաժնետերերին վերագրվող հարկումից հետո շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 41%-ով՝ կազմելով 1.284 մլրդ եվրո։ Գործառնական շահույթը նվազել է 9.5%-ով՝ հասնելով 3.469 մլրդ եվրոյի։ Մեկ սովորական բաժնետոմսի հաշվով նոսրացված շահույթը նվազել է՝ նախորդ տարվա 4.34 եվրոյից հասնելով 2.56 եվրոյի։ Եկամուտներն աճել են 2%-ով՝ հասնելով 82.444 մլրդ եվրոյի։

Ընկերությունն ակնկալում է, որ 2026 թվականի արդյունքներով եկամուտները կնվազեն մինչև 3%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment