ԱՄՆ-ն ձեզ վստահում է նորագույն տեխնոլոգիաներ, դրանք նոր աշխատատեղեր կբացեն. Ջեյ Դի Վենս

Նախագահ Թրամփն իր անձնական ողջույններն է փոխանցում Ձեզ և հայ ժողովրդին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Ջեյ Դի Վենսը հայտարարել է՝ ԱՄՆ-ն վստահում է Հայաստանին նորագույն տեխնոլոգիաներ, նոր աշխատատեղեր կբացեն։ Միացյալ Նահանգները Հայաստանում միջուկային էներգետիկայի ոլորտում 9 մլրդի ներդրումներ կանի․

«Սկզբնական 5 միլիարդ դոլար ներդրումների մասին է գնում խոսքը, 2-րդ փուլում՝ 4 միլիարդ:

Ի պատիվ Ձեր երկրի վարչապետի առաջնորդության՝ ստեղծվելու են շատ աշխատատեղեր: Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Ձեր երկիր:

Մեր երկիրը շատ հազվադեպ է որոշում իր տեխնոլոգիաները փոխանցել այլ երկրների։ Հայաստանի դեպքում մենք վստահ ենք դրանում՝ շնորհիվ ձեր վարչապետի ղեկավարությամբ վարվող դիրքորոշման և քաղաքականության»,- ասել է նա։

Մանրամասերը՝ տեսանյութում։

Leave a comment