ԻՀՊԿ-ն սպառնացել է փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը ԱՄՆ-ի հարձակումների ուժեղացման դեպքում․WSJ

Իրանական զինվորականները սպառնացել են արգելափակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և Կարմիր ծովով նավագնացությունը, եթե ԱՄՆ-ն ուժեղացնի Իրանի դեմ հարվածները։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ եթե Վաշինգտոնն ակտիվացնի հարվածները կամ դիտարկի ցամաքային ներխուժման տարբերակը, ապա Իրանը «կարող է փորձել փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը և Կարմիր ծովը, այդ թվում՝ հարձակումներ իրականացնել նավերի վրա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment