ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1–2–րդ հորիզոնականները «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Շնորհավորում ենք մեր շախմատիստներին՝ մաղթելով նոր հաջողություններ»,– նշել են ֆեդերացիայից։
Բացի այդ, նշվում է, որ Հայկը և Ռոբերտը մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր։