Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտնել է, որ երկրի օդային տարածքում խոցվել է հերթական անօդաչու թռչող սարքը։
«Այսօր առավոտյան՝ ժամը 10:13-ին, Ռումինիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Սուլինա-Կիլիա հատվածում՝ Ռումինիայի տարածքային ջրերի վրա, խոցել է ևս մեկ անօդաչու թռչող սարք»,-գրել է Նիկուշոր Դանը սոցիալական ցանցում։
Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սա վերջին օրերին Ռումինիայի օդային տարածքում խոցված արդեն երրորդ անօդաչու թռչող սարքն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին։