14:45 26.07.2026 (Թարմացված է: 14:46 26.07.2026)
Բաժանորդագրվել
Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների բրիգադները։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Թուրքիայի Անթալիա նահանգում ավտոմեքենանընկնել է կիրճը, որի հետեւանքով հինգ մարդ է մահացել, ևս երկուսը, այդ թվում՝ հղի կին, տուժել են, հաղորդում է «Milliyet»-ը:
Թերթի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Մանավգաթ շրջանի Բեյդիգին շրջանի Թաշաաղիլ-Դերեբուջակ ճանապարհին։ Ավտոմեքենան կորցրել է կառավարումը և գլորվել կիրճը։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների բրիգադները։
Երկու տուժածները հոսպիտալացվել են։ Նախնական տվյալներով՝ բոլոր զոհերն ու տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են։