Իրանի և Օմանի ներկայացուցիչները քննարկել են Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը։ Իրանի ԱԳՆ-ի տվյալներով՝ բանակցությունները տևել են մի քանի օր և գնահատվել են որպես արդյունավետ։
Ինչպես հայտնում է Reuters-ը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ կողմերի միջև տեխնիկական և քաղաքական խորհրդակցությունները կշարունակվեն։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը խոչընդոտում է Իրանին և Օմանին՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելու հարցում։