Կիևը շարունակում է միտումնավոր թիրախավորել ՌԴ քաղաքացիներին․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Կիրովում և Զապորոժիեում տեղի ունեցած հարձակումներին։

«Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրախավորել Ռուսաստանի քաղաքացիներին՝ աշխարհին ցուցադրելով իր դաժան նացիստական ​​ժպիտը։

Ռուսաստանը կոչ է անում բոլոր պատասխանատու կառավարություններին և միջազգային կազմակերպություններին չլռել Կիրովում և Զապորոժիեում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների մասին»,-նշել է նա։

Leave a comment