ԱՄՆ-ում Քուվեյթի դեսպան շեյխա Ալ-Զեյն Ալ-Սաբահը հայտարարել է, որ Քուվեյթը որևէ մասնակցություն չի ունեցել Իրանի դեմ իրականացված ռազմական գործողություններին և չի տրամադրել իր տարածքը, օդային տարածքը կամ տարածքային ջրերը որևէ հարևան երկրի դեմ հարձակողական գործողություններ իրականացնելու նպատակով։
Դեսպանի խոսքով՝ The Wall Street Journal-ում հրապարակված տեղեկությունները, որոնց համաձայն Քուվեյթը կարող էր ներգրավված լինել Իրանի դեմ իրականացված գործողություններում, չեն համապատասխանում իրականությանը և որևէ փաստական հիմք չունեն։