«ՀՀ-ում ընտրական իրավունքը խախտվում է 1995 թվականից»,-Սիրահարների այգում «Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։
Նաև ահազանգեց՝ այսօր ՀՀ-ում ընդհանրապես Սահմանադրություն չի գործում, և բոլոր իրավունքները՝ նաև ընտրելու իրավունքն է խախտված․ «Ենթադրենք ՀՀ-ում ընտրելու իրավունքը հարյուր տոկոսանոց աշխատում է, իսկ մենք մտածո՞ւմ ենք՝ ինչ ենք ընտրում, ի՞նչ են իրենցից ներկայացնում ՀՀ քաղաքական ուժերը։ Ո՞ւմ են պետք քաղաքական ուժերը, երբ նրանք հանրության հետ կապված չեն։ Իսկ ո՞վ պետք է այդ կապը կառուցի․ դա քաղհասարակությունն է։ Ցավոք, ՀՀ-ում եղած քաղհասարակությունը ծառայում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին և ձևավորվում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Մասնավորապես՝ ՀՀ-ում ԵՄ անդամագրման օրենք նախաձեռնեցին, որը բացարձակ անիմաստ գործողություն էր։ Բերեցին, մեզ գցեցին ծուղակը, և հիմա մեր տնտեսությունը համապատասխան վիճակի մեջ է։ Այդ սրիկաները ՀՀ-ն մտցրին այս իրավիճակի մեջ։ Եթե այսօր ասենք ԵՄ-ին՝ մենք գործընթաց ենք սկսում և ուզում ենք գործընթացի մեջ մտնել, որ դառնանք ԵՄ անդամ, իրենք կասեն՝ դուք մեզնից ինչ եք ուզում, ձեր ՀԿ-ներն են օրենքը նախաձեռնել»։
Ստեփան Դանիելյանն ուրախությամբ նշեց, որ հիմա ՀՀ-ում տեղի է ունենում քաղաքացիական հասարակության ձևավորում․ «Նաև այս քննարկմամբ՝ ապագա քաղհասարակության բջիջների հիմքն է դրվում»։
«Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: