Թրամփը գաղտնազերծել է ԱՄՆ–ի հաջորդ ընտրություններում իր հնարավոր իրավահաջորդի անունը

Բաժանորդագրվել

Մինչ այդ Թրամփը տատանվում էր փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Ռուբիոյի միջև։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնորոշվել է 2028 թվականի նախագահական ընտրություններում իր իրավահաջորդի հարցում: Նա սկսել է բացահայտ աջակցել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի թեկնածությանը։ Այս մասին հայտնում է MS Now-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը անանունության պայմանով հաստատել է, որ Թրամփի շրջապատում այժմ հնչում են Վենսին օգնելու հրահանգներ:

Թրամփը հանձնարարել է փաստաթղթեր գաղտնազերծել

Պարբերականը հայտնում է, որ վերջնական որոշման վրա ազդել են ամերիկյան խոշոր լրատվամիջոցներում Վենսի վերջին ելույթները, որտեղ նա հանդես է եկել ի պաշտպանություն գործող նախագահի վարչակազմի քաղաքականության:

Նախկինում Սպիտակ տան ղեկավարը տատանվում էր երկու գործիչների՝ փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։

Leave a comment