Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և  ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը»։


Ավելի վաղ Փաշինյանը և Վենսը առանձնազրույց էին ունեցել, որից հետո՝ ընդլայնված կազմով հանդիպում:


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ 

Դիտումների քանակ30

Leave a comment