Սևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել է

Դատարանը հրապարակել է քրեական գործով վճռի եզրափակիչ մասը, որով անցնում էին Լյովա Բանդուրյանը և Միսաք Փաշիկյանը․ հայտնում է Հրապարակը։

 

Ըստ հրապարակված տվյալների՝ Միսաք Փաշիկյանը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներով, իսկ Լյովա Բանդուրյանը՝ միայն մի մասով։ Վերջինիս մի շարք մեղադրանքներով դատարանը արդարացրել է։

 

Ըստ մեղադրանքի՝ Բանդուրյանը, Փաշիկյանը և ևս մի քանի անձինք խմբով կատարել են խուլիգանություն, ինչպես նաև բռնություն են գործադրել Էդուարդ Աֆյանի նկատմամբ՝ պատճառելով ծանր վնասվածք։ Դատարանը Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Գործը վերաբերում է 2024 թվականի հուլիսի 17-ին Սևանի հանգստյան գոտիներից մեկում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով սպանվել էր Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանը։Դատարանը մեղադրյալների նկատմամբ պատժաչափերը կհրապարակի օգոստոսին։ Միսաք Փաշիկյանը շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ Լյովա Բանդուրյանը գտնվում է ազատության մեջ՝ դատարանի սահմանած պայմաններով։

Leave a comment