https://arm.sputniknews.ru/20260725/ukrainaji-zinvats-uzheri-harvatsnery-rusastani-taratsashrjannerin-glkhavvorn-ajs-zhamin-105048369.html
Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Ռուսաստանի տարածաշրջաններին. գլխավորն այս ժամին
Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Ռուսաստանի տարածաշրջաններին. գլխավորն այս ժամին
Sputnik Արմենիա
Խերսոնին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, ամենամեծ թվով զոհերը Զապորոժիեի մարզի հանգստի գոտուն հասցված հարվածների հետևանքով են: 25.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-25T15:15+0400
2026-07-25T15:15+0400
2026-07-25T15:24+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244987_0:94:1000:657_1920x0_80_0_0_77a75c1dd3963545126ba29ae462eb47.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Անցած գիշեր Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել է Ռոստովի մարզի վրա։ Դոնի Ռոստով քաղաքում 4 մարդ է տուժել, ևս մեկ բնակիչ վիրավորվել է մարզի Կրասնի Սուլինի շրջանում։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:Անօդաչու թռչող սարքերի բեկորները մարզկենտրոնում վնասել են 2 բազմաբնակարան և 2 մասնավոր շենքեր, ինչպես նաև կառուցվող բարձրահարկեր, առևտրային և պահեստային տարածքներ: Հարձակման ենթարկված շենքերից մի քանիսում բռնկվել են հրդեհներ, որոնք արդեն մարվել են:Մարզի Կրասնի Սուլինի շրջանում վնասվել են «Նովոշախտինսկ» ավտոմոբիլային անցակետի ենթակառուցվածքն ու վարչական շենքը: Ազովի շրջանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու պատճառով վնասվել է վարչական շենք, հրդեհվել առանձնատուն։ Այստեղ ևս կրակն արդեն մարվել է: Մյասնիկովի շրջանում մասնակի վնասվել են առևտրային օբյեկտներ։Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով մի քանի մարդ է տուժել, հրդեհներ են բռնկվել, փողոցներում ավերածություններ կան։ Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքի առևտրային օբյեկտին, տուժել է 2 մարդ:Ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել նաև Տյումենի նավթավերամշակման գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել։Այսօրվա ամենադաժան հարձակումը գրանցվել է Զապորոժիեի մարզի տուրիստական հաստատությունների վրա: Մարզպետ Եվգենի Բալիցկին հայտնել է 8 մարդու, այդ թվում՝ 2 երեխայի զոհվելու մասին։Եվս 1 մարդ էլ զոհվել է Խերսոնի մարզում, վիրավորվել է 7 մարդ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244987_0:0:1000:750_1920x0_80_0_0_36d44b8fd3be8fb2618b67e52d40a583.jpg.webp
Խերսոնին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, ամենամեծ թվով զոհերը Զապորոժիեի մարզի հանգստի գոտուն հասցված հարվածների հետևանքով են:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Անցած գիշեր Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել է Ռոստովի մարզի վրա։ Դոնի Ռոստով քաղաքում 4 մարդ է տուժել, ևս մեկ բնակիչ վիրավորվել է մարզի Կրասնի Սուլինի շրջանում։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը:
Անօդաչու թռչող սարքերի բեկորները մարզկենտրոնում վնասել են 2 բազմաբնակարան և 2 մասնավոր շենքեր, ինչպես նաև կառուցվող բարձրահարկեր, առևտրային և պահեստային տարածքներ: Հարձակման ենթարկված շենքերից մի քանիսում բռնկվել են հրդեհներ, որոնք արդեն մարվել են:
Մարզի Կրասնի Սուլինի շրջանում վնասվել են «Նովոշախտինսկ» ավտոմոբիլային անցակետի ենթակառուցվածքն ու վարչական շենքը: Ազովի շրջանում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու պատճառով վնասվել է վարչական շենք, հրդեհվել առանձնատուն։ Այստեղ ևս կրակն արդեն մարվել է: Մյասնիկովի շրջանում մասնակի վնասվել են առևտրային օբյեկտներ։
Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով մի քանի մարդ է տուժել, հրդեհներ են բռնկվել, փողոցներում ավերածություններ կան։ Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքի առևտրային օբյեկտին, տուժել է 2 մարդ:
Ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել նաև Տյումենի նավթավերամշակման գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել։
Այսօրվա ամենադաժան հարձակումը գրանցվել է Զապորոժիեի մարզի տուրիստական հաստատությունների վրա: Մարզպետ Եվգենի Բալիցկին հայտնել է 8 մարդու, այդ թվում՝ 2 երեխայի զոհվելու մասին։
Եվս 1 մարդ էլ զոհվել է Խերսոնի մարզում, վիրավորվել է 7 մարդ: