Զապորոժիեի շրջանում հանգստի կենտրոնների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում` 2 երեխա։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին:
Եվս 14 մարդ, որոնցից 3-ը՝ երեխա, վնասվածքներ են ստացել։
«Հակառակորդը տեսել և հասկացել է, թե ում է ուղղում հարվածը և թիրախավորել է խաղաղ բնակիչներին», – ասել է պաշտոնյան:
Տեղում շարունակվում են փրկարարական աշխատանքները, տուժածներին և զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն։