Քանի ուղևոր են սպասարկել Հայաստանի օդանավակայանները 2026-ի առաջին կիսամյակին

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 10,9%-ով։ Այս մասին հայտնում է Economy of Armenia տելեգրամյան ալիքը։

2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 2,748 միլիոն ուղևոր։ Սա 10,9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Զգալի աճ է արձանագրվել նաև բեռնափոխադրումների ոլորտում․ ծավալներն ավելացել են 11,6%-ով՝ հասնելով 21 հազար տոննայի։

Բացի այդ, վեց ամսվա ընթացքում երկու օդանավակայանները միասին սպասարկել են 20 366 չվերթ, ինչը 6,7%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Leave a comment