Թրամփը վստահեցնում է՝ Չինաստանն ու Ռուսաստանը չեն զինի Իրանին

Քաղաքականություն

Թրամփը վստահեցնում է՝ Չինաստանն ու Ռուսաստանը չեն զինի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն վստահեցրել են՝ որևէ պայմաններում զենք չեն մատակարարի Իրանին։

«Վերջին հանդիպման ժամանակ Պեկինում նախագահ Սին ինձ ասաց, որ ոչ մի դեպքում զենք չի տրամադրի կամ վաճառի Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Դա վերաբերում է նաև չինական ընկերություններին։ Հաշվի առնելով մեր հարաբերությունները՝ ես վստահում եմ նրա խոսքին»,- գրել է Թրամփը։

Նա նշել է, որ Պուտինը նույնպես, չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին, հայտնել է, որ Ռուսաստանը զենք չի վաճառի Իրանին։

Թրամփը նաև անդրադարձել է Ուկրաինային զենքի մատակարարումներին՝ նշելով, որ ԱՄՆ-ն զենք չի վաճառում Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի երկրներին, որոնք վճարում են դրա ամբողջական արժեքը։ Նրա խոսքով՝ ինքը տեղեկություն չունի, թե հետագայում այդ զենքը ինչպես է բաշխվում։

«Մարդիկ հաճախ խոսում են Չինաստանի և Ռուսաստանի մասին՝ Իրանի համատեքստում, սակայն իմ կարծիքով՝ նրանք այդ գործընթացին չեն մասնակցում։ Եթե մասնակցեին, դա շատ վատ կլիներ նրանց համար և հաստատ չէր բխի նրանց շահերից»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Leave a comment