Իրանի զինված ուժերը այժմ կսպանեն մեկ ամերիկացի զինծառայողի՝ ԱՄՆ հարվածների հետևանքով զոհված յուրաքանչյուր իրանցու դիմաց։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պետ Ալի Աբդոլլահին։
«Այս պահից սկսած՝ մենք համարում ենք այն կանոնը, որի գործնական իրագործելիությունը մենք արդեն ապացուցել ենք թշնամուն, վերջնականապես հաստատված և պաշտոնապես հայտարարված օրենք մարտադաշտում՝ Իրանի Իսլամական Հանրապետության յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց մեկ ամերիկացի զինծառայող կզոհվի»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ-Իրան հակամարտության վերջին սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին՝ իբր Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակմանը ի պատասխան։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ թիրախներին, որոնք գտնվում են Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում։