«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է պատգամավորի աշխատավարձից։
«Իսկ պարգևավճար չի ստանալու ողջ խմբակցությունը։ Այնպես չի, որ ժողովրդի համար ինչ-որ բան ենք արել Ազգային ժողովում, որ պարգևավճար ստանանք։ Եթե չեմ սխալվում, այն կարող ենք ուղղորդել բարեգորածական որևէ հիմնադրամի կամ կառույցի»,- լրագրողների հետ զրույցում նշել է Կարապետյանը՝ չբացառելով, որ ԱԺ փոխխոսնակի իրենց թեկնածուն կարող է լինել Արամ Վարդևանյանը։