Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ի երկրներին, այլ ոչ թե Ուկրաինային. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը հասկանում է, որ Վաշինգտոնը զենք է վաճառում ՆԱՏՕ-ի գործընկերներին, այլ ոչ թե Ուկրաինային։


«Նա հասկանում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային, ես այն վաճառում եմ ՆԱՏՕ-ի երկրներին: Նրանք դրա համար վճարում են ամբողջ գինը, իսկ թե հետո ինչպես է այդ զենքը բաշխվում, ես գաղափար չունեմ»,- գրել է Թրամփը TruthSocial-ում։


Հուլիսի 24-ին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հաշվի է առնում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի շարունակական մատակարարումները, բայց մտադիր է ուկրաինական կարգավորման հարցում իր օգտին օգտագործել Թրամփի վարչակազմի այդ «երկակի» դիրքորոշումը։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև այն կարծիքին է, որ Ռուսաստանն ու Չինաստանը իրանական հակամարտության կողմեր ​​չեն, հակառակ դեպքում, ըստ նրա, դա ծանր հետևանքներ կունենար այդ պետությունների համար։

Leave a comment