93.5 մլն դրամ՝ COP17-ի հյուրերի համար
Երեւանում կայանալիք COP17-ի շրջանակներում 74 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների ծախսերը՝ առավելագույնը 3 օրվա հաշվարկով, կհոգա Հայաստանի կառավարությունը։
Նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությունը։
ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվելու են «Առավել թույլ զարգացած երկներից» (LDCs) և «Փոքր կղզի զարգացող պետություններից» (SIDS) 74 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը։
Իսկ Բարձր մակարդակի հատվածին (High-Level Segment) մասնակցելու համար՝ առաջարկվում է ֆինանսավորել այդ երկրների բարձրաստիճան 1-ական պատվիրակի (նախարարի մակարդակով) մասնակցության հետ կապված ծախսերը։
Բարձրաստիճան ներկայացուցիչների Երևան գործուղման ծախսերի հաշվարկի համար հիմք է ընդունվել ՄԱԿ-ի կողմից 2026 թվականի հուլիսին հրապարակված օրապահիկ/գիշերակաց շրջաբերականը, որի համաձայն Երևան քաղաքի մեկ գիշերվա համար սահմանված է 213 ԱՄՆ դոլար։ Մեկ պատվիրակի համար ավիատոմսի միջին գինը հաշվարկված է 2,500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով։
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությանը հատկացնել 93.5 մլն դրամ։